Բաքվի հակահայկական քարոզրությունն ու հայերի նկատմամբ ատելության  քաղաքականությունը հակառակ արդյունքը կտան: Այս մասին հայտարարեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` հունվարի 26-ին ԵՊՀ ուսանողների եւ պրոֆեսորադասախոսկան կազմի հետ  հանդիպմանը:

Նա հիշեցրեց, որ բազմաթիվ շփումներ է ունեցել Ադրբեջանի ներկայացուցիչների եւ մասնավորապես այն սերնդի ներկայացուցիչների հետ, որոնք ներկայումս  ատելություն են քարոզում հայերի նկատմամբ եւ այդ ոգով էլ դաստիարակում են երիտասարդությանը: «Նման մոտեցման դրսեւորումներ եղել են նաեւ նախկինում: Արդյունքը մենք տեսանք Արցախի պատերազմի ընթացքում»,-նշեց Սեյրան Օհանյանը:

Նրա խոսքով` նման քաղաքականությունը չի կարող արդյունավետ լինել: «Դա չի նպաստում ռազմահայրենասիրական դաստիարակությանը: Անհրաժեշտ է ասպետներ դաստիարկել: Ասպետությունը սեփական անձի  կատարելգործում է  ենթադրում, ոչ թե  հակառակորդի որակների նսեմացում, ինքնախաբեության փորձ: Նման մոտեցումը կարող է հակառակ արդյունքն ունենալ»,-ընդգծեց Սեյրան Օհանյանը: