«Ազատություն» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ, նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը չի միանալու նախագահի թեկնածու, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի հացադուլ անելու կոչին: Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հրանտ Բագրատյանը:
Նա շեշտեց, որ դեմ է, երբ հասարակական կազմակերպությունները նման քաղաքական քայլեր են անում, նախագահի թեկնածուն կոչ է անում՝ «քաղաքական դաշտը թողնենք քաղաքական գործիչներին կամ դառնալ քաղաքական գործիչ»: Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Անդրիաս Ղուկասյանին՝ որպես քաղաքական գործիչ չի ճանաչում, բայց մարդկային որակների մասին լավ կարծիք ունի: «Ես դա համարում եմ սխալ՝ ճնշելու մեզ վրա, եւ նման քայլը համարում եմ օգնություն քաղաքական ռեժիմին: Մենք պայքարի ենք ելել, թող մեզ չզարմացնեն, բանտ էլ ենք տեսել»,- ասաց նա՝ շեշտելով, որ նման քայլերը օգնում են միայն իշխանություններին:





























