Սիրիայի Ռեսուլայնի շրջանի հետ սահմանակից Թուրքիայի Ջեյլանփընարի քաղաքապետ Իսմաիլ Արսլանը նշել է, որ եթե Թուրքիան չաջակցի Սիրիայի ընդդիմության զինված խմբերին, իր քաղաքում ամեն ինչ հանգիստ կլինի։
Թուրքական Imc-tv.com-ի փոխանցմամբ՝ Ջեյլանփընարի քաղաքապետ Իսմաիլ Արսլանը նշել է, թե սահմանից այն կողմ տիրող լարված վիճակի պատճառով Ջեյլանփընարում բնակիչները չեն կարողանում տներից հանգիստ դուրս գալ։ Նրա խոսքով՝ շրջանում բոլորը համոզված են, որ սիրիացի ընդդիմադիր զինյալները դիտավորյալ են կրակում Թուրքիայի ուղղությամբ՝ Թուրքիային Ասադի դեմ պատերազմի մեջ ներքաշելու համար։
Քաղաքապետը, նշելով, թե թուրքական իշխանությունները խտրականություն են դնում Սիրիայից եկած քրդերի եւ «Սիրիայի ազատ բանակ»-ի զինյալների միջեւ՝շեշտելով, որ տեղի հիվանդանոցները ընդունում են «Ազատ Սիրիայի բանակ»-ի զինյլաներին, սակայն քրդերին հրաժարվում են ընդունել, ինչը մեծ հակազդեցություն է ունենում տեղացի քրդերի շրջանում։
«Հակամարտության հանգուցալուծման համար անհրաժեշտ է, որ Թուրքիան դադարեցնի աջակցել Սիրիայի զինված ընդդիմությանը։ Հենց Թուրքիան դադարեցնի, ամեն հարց կլուծվի»,-ասել է Ջեյլանփընարի քաղաքպետը։





























