Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին Հնդկաստանում ծաղիկներով են դիմավորել: Ինչպես հաղորդում է թուրքական Zaman-ը, Գյուլին Դելիի օդանավակայանում դիմավորել է Հնդկաստանում Թուրքիայի նորանշանակ դեսպան Լեւենտ Բիլմանը եւ Հնդկաստանի ԱԳՆ-ի բարձրաստիճան ներկայացուցիչներ:

Թուրքիայի նախագահը Հնդկաստան է ժամանել թուրք գործարարների մեծաթիվ խմբով: Գյուլը Դելիում կստանա Ամիտի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում, կհանդիպի Հնդկաստանի իր գործընկերոջ հետ: Նախատեսվում է նաեւ այցելություն Թաջ Մահալ եւ Բոլիվուդում հանդիպում հնդկական կինոստուդիաների ղեկավարության հետ: