Սենսացիոն հայտարարություն է արել Ուկրաինայի ՆԳՆ արտաքին վերահսկողության վարչության նախկին պետի նախկին կինը: Ալեքսեյ Պուկաչին նախորդ շաբաթ ցմահ ազատազրկել էին լրագրող Գեորգի Գոնգաձեի սպանության մեղադրանքով: Նա հայտարարել է, թե վճիռը հրապարակելու ժամանակ այնտեղ իր ամուսինը չէր նստած:
«Սեգոդնյա» թերթին տված հարցազրույցում կինն ասել է, թե Պուկաչի փոխարեն ուրիշ անձ է եղել, իսկ նա, հավանաբար, գտնվում է արտերկրում: Ուկրաինայի գլխավոր դատախազությունում կտրականապես հերքել են այդ պնդումները: 64-ամյա Ինեսսա Սալատան ամուսնուց բաժանվել էր 15 տարվա ամուսնությունից հետո: Կինը հայտնել է, թե փորձել է մտնել դատարանի դահլիճ, սակայն իրեն արգելել են: «վանդակում իմ ամուսինը չէ: Դա Ալեքսեյ Պետրովիչը չէր: Ես չգիտեմ, թե որտեղ է նա: Միգուցե` արտերկրում»,- նշել է կինը` միաժամանակ հերքելով, թե իր ամուսինը մարդ է սպանել:
Նրա պնդումների հետ համաձայն է նաեռւ Պուկաչի հարեւաններից մեկը, ով նշել է,թ ե դա պուկաչի դեմքը չէր:
Նշենք, որ հունվարի 29-ին Կիեւի դատարանը դատապարտել էր Պուկաչին ցմահ ազատազրկման` լրագրողի դաժան սպանության համար:





























