Պարույր Հարիկյանի դեմ կարտրված մահափորձից հետո նոր ձեւաչափ է առաջ քաշվել եւ Հայրիկյանը նոր պայմաններ է առաջ քաշել: Այս մասին այսօր` փետրվարի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը: Նա չբացառեց, որ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորներից մեկը ընտրություններից հետո կգնա գործադիր մարմին եւ Հայրիկյանին կտեսնենք ԱԺ պատգամավորի կարգավիճակում:
«Նախընտրական քարոզարշավը վերածվել է շուկայական հարբերությունների: Ժամանակի ընթացքում կհամոզվենք, որ Հրանտ Բագրատյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը եւս առաջադրվել են իշխանության համաձայնությամբ»,- նշեց Վարդան Սեդրակյանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին հայրիկյանը հայտարարել է, որ չի դիմելու Սահմանադրական դատարան` նախագահական ընտրությունները հետաձգելու հարցով:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























