Տատուի մասնագետ Ռուսլան Թումանյանցը թերթերի հերոսն է դարձել այն բանից հետո, երբ իր անունը դաջել է Սարանսկի 18-ամյա ընտրյալի դեմքին:Աղջկա անունը Օլեսյա է, նա դիզայներ է եւ այդպիսի դաջվածքի գաղափարը նրա մոտ է ծնվել:

Աղջիկը հավաստիացրել է, որ ընդմիշտ սիրահարվել է այդ տղամարդուն եւ այդ նպատակի համար պատրաստ է նրան տրամադրել իր մարմնի յուրաքանչյուր սանտիմետրն, ինչպես նաեւ ամուսնանալ նրա հետ: Նրանք ծանոթացել են Մոսկվայում մեկ ամիս առաջ եւ հասցրել են նշանվել: Այդ մասին գրել է The Daily Mail-ը:

Ըստ  «Գոլոս Ռոսիի»-ի, Թումանյանցն առաջին անգամը չէ, որ թերթերի հոդվածերի հերոսն է դարձել: 2009 թվականի հունիսին Բելգիայի Կորտրեյք քաղաքի բնակչուհի, 18-ամյա Քիմբերլի Վամենկը Tattoo Boy սրահի դաջողին, ով, իբր, օտար լեզուների վատ իմացության պատճառով նրա դեմքին պատկերել է 56 աստղ, այնինչ պատվիրվել էր  երեքը: Իհարկե, հետագայում պարզվել է, որ աղջիկը` վախենալով դաջվածքի տեսքից, զրպարտել է դաջողին:

 Հետեւություն անելով` մասնագետն այժմ հաճախորդներից պահանջում է նրանց ցանկացած դաջվածքի գրավոր նկարագրությունները: