Ստամբուլի Թուզլայի արդյունաբերական շրջանում ներկերի մի գործարանում դեռեւս անհայտ պատճառներով հրդեհ է բռնկվել, որի ընթացքում ուժգին պայթյուններ են որոտացել։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝  Ստամբուլի Թուզլայի արդյունաբերական շրջանում գտնվող ներկերի գործարանում ծագած խոշոր հրդեհը մարելու համար դեպքի վայր են մեկնել Ստամբուլի Թուզլայի, Փենդիքի, Սուլթանբեյլիի, Բաշաքշեհիրի, Գազիօսմանփայաի եւ Քարթալի շրջանների հրշեջ հաշվարկները։ Ուժեղ հրդեհի դեմ պայքարող հրշեջները պահանջել են նաեւ հրշեջ օդանավ կամ ուղղաթիռ։

Հրդեհի հետեւանքով մարդկային կորուստների մասին դեռեւս տվյալներ չկան։