Չիտայի ուսումնարանի 30-ից ավելի սաներ ձերբակալվել են գիշերը հանրակացարանում ավերածություններ գործելու համար:
Ահազանգ ստանալով՝ դեպքի վայր են մեկնել իրավապահները: Պարզվել է՝ ջարդարարները դիրքավորվել են հանրակացարանի հինգերորդ հարկում, պատուհանների ապակիներն են կոտրում եւ տարբեր առարկաներ ու կահույքի մասեր են նետում պատուհաններից: Նույն հարկում նաեւ դաստիարակն է եղել, որը փորձում էր հանդարտեցնել դեռահասներին:
Իրավապահները սկսել են բանակցել՝ խնդրելով դուռը բացել, սակայն սովորողները հրաժարվել են եւ անվայել արտահայտություններ օգտագործել, գրում է vesti.ru-ն:
Ապարդյուն բանակցություններից հետո Ռուսաստանի ԱԻՆ աշխատակիցները կոոտրել են դուռը, իսկ իրավապահները մտել են ներս եւ ձերբակալել կարգազանցներին:
Նախնական տվյալով՝ 30-ից ավելի 16-17 տարեկան դեռահասների են տարել ոստիկանություն, այդ թվում՝ երկու աղջիկների: Խուլիգանական գործողությունների կանխմանը ոստիկանության 100-ից ավելի աշխատակիցներ են մասնակցել:
«Ինտերֆաքս»-ի տեղեկացմամբ, բժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ բոլոր «ակտիվ» ջարդարարները ալկոհոլի ազդեցության տակ են եղել:




























