Մինչ թուրքական ոստիկանությունը հետաքննում է օրեր առաջ Ստամբուլի Սարայբուրնուի պատմական պարիսպների տակից սպանված վիճակում հայտնաբերված ամերիկացի կին լուսանկարիչ Սառա Սիեռայի գործը, Ստամբուլում բռնաբարված եւ սպանված անգլիացի 34-ամյա աղջկա մասին է հայտնի դարձել։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Milliyet-ը, ամերիկացի կին լուսանկարիչ Սառա Սիեռայի սպանության մասին լուրերը կարդալուց հետո Անգլիայի բնակիչ Քեն Միթչելը Daily Mail-ին պատմել է, որ իր 34-ամյա աղջկան նախորդ տարի ամռանը Թուրքիայում անհայտ անձիք բռնաբարել եւ այնքան են ծեծել, որ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։

Նշենք, որ 2 երեխաների մայր, 33-ամյա Սառան հունվարի 7-ին, միայնակ Ստամբուլ էր մեկնել:  Նրա անհետանալու փաստը հայտնի է դարձել, երբ նրա ամուսինը հունվարի 21-ին սպասել է նրա վերադարձին: