ՌԴ Պետական դումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը («Եդինայա Ռոսիա») օրինագիծ է մշակել, ըստ որի Ռուսաստանում բոլոր ներգաղթյալներին կպարտադրվի բանկային քարտեր ձեռք բերել:
«Գործատուն պարտավոր է օտարերկրյա յուրաքանյուր աշխատակցի համար ձեւակերպել բանկային քարտ, որի վրա կփոխանցի աշխատավարձը: Այդպիսի սխեման շրջանառությունն առավելագույնս թափանցիկ կդարձնի: Ներկայումս ԱՊՀ երկրներ է փոխանցվում 30 մլրդ ռուբլի: Սա մեծ հարված է տնտեսությանը»,- ընդգծել է պատգամավորը, գրում է «Իզվեստիան»:
Աշխատանքային ներգաղթյալների արհմիության ղեկավար Ռենաթ Քարիմովը պատգամավորի գաղափարը խելամիտ է համարել. ոստիկաններն այլեւս ներգաղթյալ աշխատավորների գրպանից չեն տանի կանխիկ գումարը: Իսկ այն, որ ներգաղթյալներին «պլաստիկ»-ի միջոցով վճարելով ֆինանսական հոսքի թափանցիկությունը կմեծանա` Ռ. Քարիմովը չի հավատում: Միայն նրա համար, որ Ռուսաստանում ներգաղթյալ աշխատավորներն աշխատում են անօրինական:




























