Հոգեբանական փորձաքննությունն անմեղ է ճանաչել «ռուս Բրեյվիկին»` դեղագործական ընկերության իրավաբան Դմիտրի Վինոգրադովին, ով նոյեմբերի սկզբին գնդակահարել է իր վեց գործընկերներին:

«Փորձագիտական հանձնաժողովի ամփոփման համաձայն` Վինոգրադովի կողմից կատարված հանցագործության ժամանակ, նա հոգեկան խանգարում է ունեցել, որը սահմնափակել է նրան`  իր գործողությունների փաստացի բնույթն ու հասարակության համար վտանգավոր լինելը գիտակցելու ունակությունը եւ դրանց վերահսկումը, սակայն այդ փաստը չի բացառում մեղադրյալի առողջ լինելը»,- ասվել է փորձագետների ամփոփման մեջ: Մեղադրյալի հոգեբանական ու հոգեբուժական փորձաքննություններն անցկացվել են Սերբսկիի անվան Պետական գիտական կենտրոնի սոցիալական եւ դատական հոգեբուժարանում, հայտնում է  «Ուտրո.ռու»-ն: Եթե Վինոգրադովին առողջ չճանաչեին, ապա նրան  հոգեբուժարան կուղարկեին:

Ավելի վաղ` փետրվարի  6-ին, Դմիտրի Վինոգրադովն իրեն մեղավոր է ճանաչել, եւ հիմարություն է նվանել «ՎԿոնտակտե» սոցկայքում սպանությունից առաջ իր կողմից գրված հրապարակումը: Վինոգրադովը նաեւ ասել է, որ իր դուրը չի գալիս, երբ իրեն համեմատում են նորվեգացի ահաբկիչ Անդրես Բրեյվիկի հետ: «Մենք լիովին տարբեր դրդապատճառներ ենք ունեցել»,-նշել է նա, սակայն հանցագոծության դրդած պատճառները նա այդպես էլ չի բացահայտել:

Հյուսիսային Մեդվեդովկայի «Ռիգլա» ընկերության գրասենյակում Վինոգրադովը կոտորած է իրականացրել նոյեմբերի 7-ին: Հանցագործը հրացանով կրակել է յոթ մարդու` ողջ է մնացել միյան մի կին, ով այժմ հիվանդանոցում է: