Սանկտ Պետերբուրգում իրավապահները մոտ 700 մուսուլմանի են ձերբակալել։ Չհաստատված տվյալով՝ նրանցից առնվազն երեք հարյուրին ծայրահեղական գործունեություն իրականացնելու համար են կասկածում։
Ձերբակալությունները կատարվել են մզկիթի եւ «Ապրակսին դվոր» շուկայի մոտակայքում՝ հատուկ ուշադրություն դարձնելով այդ տարածքի աղոթատեղիներին։
Իրավապահների պնդմամբ՝ ձերբակալվածների մի մասը կարող են պատկանել կրոնական աղանդի, որի անունը չի նշվում։ Մյուս մուսուլմանները հավանաբար ապօրինի ներգաղթածներ են եւ շուտով նրանց հայրենիք կուղարկեն, հայտնում է «Էխո Մոսկվին»։
Ձերբակալվածներից ոմանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 205-րդ եւ 282-րդ հոդվածների հատկանիշներով (ահաբեկչության կոչեր եւ ատելության հրահրում կամ մարդկային արժանապատվության ոտնահարում):




























