Պլաստիկ վիրաբույժ Վլադիմիր Տապիա-Ֆերնանդեսը մեղադրվում է մանկապղծության 44 դեպքի մեջ։ Այս մասին մարտի 6-ին հաղորդվում է ՌԴ Հետաքննական կոմիտեի կայքում։

Տապիան կալանքի տակ է վերցված դեռեւս 2011 թվականին։ Այժմ նրան վերջնական խմբագրմամբ մեղադրանք են ներկայացրել։ Նրա գործողությունները որակավորվում են ՌԴ ՔՕ 131 (բռնաբարություն), 132 (սեռական բնույթի բռն գործողություններ) եւ 135 (անառակ գործողություններ) հոդվածներով, հաղորդում է «Ֆոնտանկա.ռու»-ն։

Հետաքննության տարբերակով, Տապիայի զոհ են 2006 թվականին ծնված նրա որդին եւ 1998 թվականին իր առաջին կնոջից ծնված դուստրը։ Վիրաբույժը հանցագործությունները կատարել է 2002 - 2011 թվականներին, երբ ապրում էր երեխաների ու կնոջ հետ։ 2011 թվականին ամուսինները բաժանվել են, որից հետո նախկին կինն իրավապահ մարմիններ է դիմել Տապիայի դեմ բողոքով։

Տապիան իր մեղքը չի ընդունում։ Վիրաբույժի ծանոթները նշում են,  որ ամուսինների ամուսնալուծության ընթացքը շատ բարդ է եղել. ունեցվածքի մեծ մասը գրանցված է եղել կնոջ անունով։ Դիմումը ներկայացնելու պահին ունեցվածքը կիսված չի եղել։

Տապիային պաշտպանել է Ռուսաստանի գլխավոր պլաստիկ վիրաբույժ Նիկոլայ Միլանովը։ Նա հայտարարել է, որ Տապիային ճանաչում է 30 տարի եւ վստահ է, որ նրա հոգեկանը կարգին է։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, վիրաբուժին վերաբերող նոր դրվագները կապված են Թուրքիայում եւ Սեյշելյան կղզիներում հանգստի հետ։

Բժշկի պաշտպանի կարծիքով, որը հերքում է ներկայացված բոլոր մեղադրանքները, Տապիայի կինը կազմակերպել է ամուսնու կալանքը բացառապես շահադիտական նպատականերով։