«General Electric» ընկերությունը հայտարարել է, որ սկսում է բժշկական ուլտրաձայնային հետազոտման գրպանի սարքերի արտադրություն։ Այս մասին տեղեկացնում է news.cnet-ը, նշելով որ Vscan-ն ունի ուլտրաձայնային սարքի հնարավորությունները, դրանով կարող են հետազոտել ուլտրաձայնային հետազոտման արդյունքում ախտորոշվող բոլոր հիվանդությունները։
Սարքն արդեն անցել է փորձաշրջանը, եւ արժանացել է բժիշկների ու մասնագետների գնահատանքին։
Նորագույն սարքի արժեքը բարձր չէ՝ նմանատիպ բժշկական սարքավորումների համեմատ։ Vscan-ը վաճառվելու է մոտ 8000 դոլարով։




























