Վլադիվոստոկում փետրվարի 17-ին ձերբակալվել է Պրիմորիեյի բնակիչ Սերգեյ Վլասենկոն, ով կասկածվում է մի շարք պատվերով սպանությունների համար եւ 2 օր առաջ փախել էր կալանքից:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», 35-ամյա քիլերի գործով հետաքննությունը շարունակվում է, իսկ փախուստի փաստի առնչությամբ նույնպես նրան պատիժ է սպառնում:
Ռուսաստանի դատախազության հետաքննությունների կոմիտեի գլխավոր վարչության տվյալներով, Վլասենկոն «սեւ ռիելթորների» հանցավոր խմբի անդամ է, իրականացրել է 7 սպանություններ` զոհերի բնակարանները ձեռք բերելու նպատակով:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ նա առնչություն ունի Դալնեգորսկի քաղաքապետի թեկնածու Դմիտրի Ֆոտյանովի սպանությանը, սակայն հետաքննությունը այդ վարկածը հերքել է՝ նշելով, որ այդ սպանության կատարման ժամանակ Վլասենկոն գտնվել է բանտում:




























