ԱՄՆ-ում 82 տարեկան հասակում մահացել է նիգերիացի գրող Չինուա Աչեբեն, ում հաճախ անվանում են «աֆրիկյան գրականության հայր»: Նա մահացել է Բոսթոն քաղաքի հիվանդանոցում:
28 տարեկանում Աչեբեն գրել է «Եվ եկավ ավերումը» վեպը, որտեղ նկարագրել է բրիտանացի գաղութարարների եւ քրիստոնյա միսիոներների մուտքը Նիգերիա: Այդ ստեղծագործությունը վաճառվել է ավելի քան 12 մլն օրինակ եւ թարգմանվել 50 լեզուներով: Այն ամենակարդացված ստեղծագործություններից մեկն է ժամանակակից աֆրիկյան գրականության մեջ, հաղորդում է RBK-ն:
1990 թվականին Աչեբեն ավտովթարի է ենթարկվել եւ գամվել սայլակին: Բրիտանիայում բուժման երկար կուրսից հետո նա տեղափոխվել է ԱՄՆ եւ ապրել այնտեղ մինչեւ կյանքի վերջը:
Աչեբեն բազմաթիվ գրաման մրցանակների եւ պատվոգրերի հեղինակ է, այդ թվում հեղինակավոր Man Booker Prize International մրցանակի, որը նա ստացել է 2007 թվականին, առաջ անցնելով այնպիսի հեղինակությունների, ինչպիսիք են Սալման Ռուշդին եւ Ֆիլիպ Ռոթը:




























