Ամերիկյան Օքլահոմա-Սիթիում «ոսկե» տուն-գմբեէի սեփականատերը պատրաստ է 100 հազար դոլար վճարել նրան, ով կհամաձայնվի իրենից վերցնել ճարտարապետության գլուխգործոցը, որ ստեղծել է Բակմիսնթեր Ֆուլլերը:

«Ոսկե գմբեթը» կառուցվել է 1958թ. Bailey, Bozalis, Dickinson and Roloff ընկերության կողմից Ֆուլլերի արտոնագրով: Շինության տանիքը կազմում է 2,5 հազար քառակուսի մետր, այն ծածկված է ալյումինի շերտերով` ոսկեջրած 625 հարգի ոսկով: 2002 թվականից տունը հավակնում է դառնալ Պատմական վայրերի ազգային ռեեստրի մաս:

Շենքում արդեն տեղակայվել էր Citizens State Bank-ի մասնաճյուղը, սակայն 2000-ականների սկզբին բանկը լքել է տարածքը: Անցած տարվա աշնանը արտառոց տունը 800 հազար դոլարով գնել է Դեւիդ Բոքսը, ով պարզել է, որ շենքը պահելը չափազանց թանկ հաճույք է:

«Դուք չեք կարող վարպետ կանչել եւ խնդրել, որ վերանորոգի: Այդքան հեշտ չի լինում»,- ասել է նա լրագրողներին: Որպեսզի տունը չփլվի, հարկավոր է 2,5 մլն դոլարի վերանորոգում, իսկ սեփականատերը մտադիր չէ այդքան գումար ծախսել տան վրա: