Հայտնի է, որ ավելորդ քաշը վնասում է սրտին, բայց վերջերս գիտնականները պարզել են, որ քաշի ցանկացած ավելացում բացասական ազդեցություն է թողնում: Այսինքն` քաշը կարող է իր չափի մեջ լինել, սակայն, այնուամենայնիվ, սիրտը վնասվում է, գրում է The Daily Mail-ը:
Մարմնի ծավալի ինդեքսի ցանկացած մեծացում հինգ փուլով մեծացնում է սրտային հիվանդությունների վտանգը 23%-ով, (սիրտը ծերանում է 2,5 տարով): Օքսֆորդի համալսարանի տվյալներով` խոսքն առաջին հերթին վերաբերում է սրտի կորոնար հիվանդություններին: Սա ցույց են տվել ավելի քան 10 տարի Անգլիայում եւ Շոտլանդիայում ապրող 1,2 միլիոն կանանց հետազոտությունները, հայտնում է MedDaily.ru-ը:
Այսպիսով` միջին տարիքի, մարմնի 21 ինդեքսային ծավալ ունեցող կանանցից յուրաքանչյուր 11-րդը հիվանդանոց է ընկնում կամ մահանում է սրտային հիվանդություններից 55-74 տարեկան հասակում: Եվ ինչքան բարձր է ինդեքսն, այնքան ցավալի է վիճակագրությունը (Եթե ինդեքսը կազմում է 34, ապա ցուցանիշը հասնում է մինչեւ յուրաքանչյուր վեցերորդ կինը):
Ստացվում է` քաշի ավելացումը խթանում է օրգանիզմի ծերացումը: Սրան ավելանում է նստակյաց կյանքը: Օրինակ` նստելով 6 ժամ, մարդն իրեն շաքարախտի վտանգի տակ է դնում: Ամենամեծ վտանգը վերաբերում է նրանց, ովքեր օրական նստած են անցկացնում ավելի քան 8 ժամ: Ընդ որում, սա, ընդհանուր առմամբ, վերաբերում է նաեւ ֆիզիկապես ակտիվ մադկանց:



























