Տարանտուլը, որ պատահաբար հայտնաբերել են Շրի-Լանկայի գյուղացիները, ենթադրաբար պատկանում է Poecilotheria տարատեսակին: Այդ թունավոր սարդերը բնակվում են Հնդկաստանում եւ Շրի-Լանկայում եւ կենսաբաններին հայտնի են արագ տեղաշարժվելու ընդունակությամբ, վառ գունավորմամբ եւ խոշոր չափերով: Այդ տեսակի ներկայացուցիչների թաթերի բացվածքը կազմում է 20 սմ, ինչը քիչ փոքր է հարավաֆրիկյան թռչնակեր-գոլիաֆի չափերից, որն ամենախոշոր սարդն է աշխարհում:
Նոր տեսակը, որ անվանվել է Poecilotheria rajaei, տարբերվում է գեղեցիկ գունավորմամբ, վառ դեղին գծեր թաթերի վրա, մուգ կարմիր եւ սեւ գծեր մարմնի վրա, վարդագույն գիծ փորին, հայտնում է Vesti.ru-ն:
Առաջին գիտնականը, ով տեսել է պոկիին (այդպես կրճատ անվանում են P. rajaei տեսակին), դարձել է Ռանիլ Նանայակկարան Շրի-Լանկայի կենսաբանական բազմազանության հետազոտման կենտրոնից:
2009թ. տեղացիներից մեկը նրան մեռած սարդ է ցուցադրել, որը նման չէր մինչ այդ հայտնի որեւէ սարդի: Նոր տեսակի հայտաբերումը հաստատելու համար գիտնականներին ավելի շատ նմուշներ էին հարկավոր: տեւական որոնումներևից հետո պարզվել է, որ պակին բնակվում է հին գյուղերի մոտ գտնվող անտառներում:
Պոկիները, ինչպես եւ մյուս սարդերը, անտառահատումների հետեւանքով կորցնում են իրենց բնակման միջավայրը, եւ տեղափոխվում մարդկանց մոտ: Իսկ դա շատ վտանգավոր է, քանի որ որքան էլ գեղեցիկ լինեն, նրանք առաջին հերթին թունավոր սարդեր են:




























