Ուկրաինացի կենադանաբանն արտասովոր օգնություն է ցուցաբերել չղջիկներին` ցրտերը հաղթահարելու համար: Կինը հավաքել է ցրտահարված կամ վիրավոր չղջիկներին եւ տուն բերել: Նա տանը չղջիկներին տեղավորել է շորե տոպրակի մեջ, որպեսզի վերջիններս քիչ շարժվեն, իսկ տոպրակները դրել անհրաժեշտ ջերմաստիճանով սառնարանի մեջ: Հատկապես թույլ կենդանիներին կինը պաբերաբար կերակրել եւ գդալով ջուր է խմեցրել: Այսկերպ չղջիկները կենդանաբանի մոտ ձմեռում են արդեն վեց տարի, իսկ գարնանը կինը նրանց ազատ է թողնում, հայտնում է «8-րդ ալիք»-ը:
Շուտով կինը բաց կթողնի իր մոտ ձմեռած 150 չղջիկներին: Մասնագետը նշել է, որ նրանց պատշգամբից կամ լուսամուտից ուղղակի բաց թողնել չի կարելի` նրանք կարող են ընկնել եւ ջախջախվել: Ամեն չղջիկի պետք է դնել ձեռքի վրա եւ սպասել` մինչեւ վերջինս ինքը թռչի:



























