Չինաստանի իշխանությունները հայտարարել են H7N9 թռչնի գրիպի համաճարակի նոր տարատեսակով մարդկանց վարակվելու դեպքերի մասին: Չորս մարդ հիվանդությունից բուժվում է երկրի արեւելքում: Այդպիսով՝ հիվանդների թիվը հասել է յոթի: Նրանցից երկուսը վախճանվել են Շանհայում: Եվս մեկ կին գտնվում է ծանր վիճակում, հաղորդում է LifeNews.ru-ն:
Ըստ Հիվանդությունների վերահսկողության եւ պրոֆիլակտիկայի չինական կենտրոնի տեղեկության՝ մինչ այժմ հայտնի չէ, թե ինչպես են մարդիկ վարակվել: Հիվանդներից ոչ մեկը ընտանի թռչնի հետ շփում չի ունեցել:
Նաեւ հավաստի տեղեկություններ չկան մեկ մարդուց մյուսին վարակի փոխանցման մասին: Ըստ իշխանությունների՝ զանգվածային վարակման հավանականությունը դեռեւս փոքր է: Մասնագետները շարունակում են H7N9-ի ուսումնասիրությունը: Այդ հիվանդության դեմ պատվաստանյութ չկա:



























