Բրիտանացի գիտնականները պնդում են, որ թեեւ տարածված կարծիքին, տղամարդիկ կանանցից ոչ պակաս են ցանկանում երեխա ունենալ: Ավելին, ուժեղ սեռի ներկայացուցիչներն ավելի հաճախ են դեպրեսիայի մեջ ընկնում երեխաների բացակայությունից, քան՝ կանայք: The Daily Mail-ի փոխանցմամբ, նման եզրակացություն է հնչել Լոնդոնում Բրիտանական սոցիոլոգիական ասոցիացիայի զեկույցում, հաղորդում է KM.ru-ն:

Սոցիոլոգների անցկացրած հարցման արդյունքում 20-ից 66 տարեկանների շրջանում երեխա ցանկացել է ունենալ տղամարդկանց 59 եւ կանանց 63 տոկոսը: Ընդ որում, այդ տղամարդկանց 38 տոկոսը դեպրեսիայի մեջ է հայտնվել, 56 տոկոսը տխրում է, յուրաքանչյուր չորրորդի մոտ երեխա չունենալու փաստը զայրույթ է առաջացրել: Կանանց մոտ այդ թիվը տատանվում է համապաստախանաբար 27, 43 եւ 18 տոկոսի: «Մեր աշխատանքը հերքում է ընդունված տեսակետը, թե երեխա չունեցող կանայք ավելի ծանր են տանում այդ փաստը»,- ամփոփել է Քիլի համալսարանի գիտնական Ռոբին Հեդլին: