Հղիության ժամանակ որոշակի հանգամանքներում կարող են տրոմբներ գոյանալ: Գիտնականները մասշտաբային վերլուծություն են անցկացրել շուրջ 400 հազար հղիների շրջանում եւ կազմել ռիսկի գործոնների ցանկը, հաղորդում է WebMD-ն:
Այսպես, եթե կինը 35 տարեկանից բարձր է, ունի ավելորդ քաշ եւ ծխել է, ապա տրոմբների հավանականությունը բավական բարձր է: Ռիսկը բարձրացնում է նաեւ դիաբետը, վարիկոզը եւ ստամոքսի բորբոքային հիվանդությունները, ասվում է Նոթինգհեմի համալսարանի զեկույցում, հաղորդում է MedDaily.ru-ն:
Գիրանալը համապատասխանել է տոմբների առաջացման ռիսկի 4 անգամ մեծացմանը: Ռիսկը մեծանում է երկու անգամ, եթե խոսքը ժամանակից շուտ ծնունդների կամ կեսարյան հատումների մասին է:




























