Բրբենքից մարդու իրավունքների հարցերով ակտիվիստ Արա Մանուկյանն իր հացադուլի 17-րդ օրը մեկշաբաթյա ճանպարհորդություն է սկսել Վաշինգտոն, հայտնում է  «PRWeb»-ը: Մանուկյանը ձեւակերպել է իր դիրքորոշումը ԱՄՆ նախագահին ուղղված բաց նամակում եւ մտադիր է ավարտել հացադուլը Սպիտակ տան առջեւ ապրիլի 9-ին` սպասելով նախագահ Բարաք Օբամայից եւ ԱՄՆ պետքարուղարությունից խոստացված պատասխանին:

Մանուկյանը կարծում է, որ նախագահի վերընտրվելու կապակցությամբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին հասցեագրված Օբամայի շնորհավորական ուղերձը   վաղաժամ էր: Ողջ երկրով այցելությունների ժամանակ Մանուկյանն կկիսվի ամերիկյան հանրության հետ իր հայացքներով: Լոս Անջելեսից Վաշինգտոն ուղեւորվելով` նա հանդիպումներ կունենա հանրության հետ տասը նահանգների քաղաքներում եւ Կոլումբիայի օկրուգում: