Գաղտնիք չէ, որ մեքենաների խցանումը կարող է հունից հանել յուրաքանչյուրին: Բայց պրոֆեսոր Սյուզան Չառլզը զգուշացնում է`նյրադայնանալ չի կարելի, այլապես ձեզ լիարժեք հոգեկան խանգարում է սպառնում, գրում է The Daily Mail-ը:
Ընդհանուր առմամբ, անգամ մանրուքներից առաջացած անհանգստություններն ու նյարդայնացումը նույնքան վնասակար են, որքան վատ սննդակարգը կամ նստակյաց կենսակերպը:
Չառլզի ստուգման արդյունքում պարզվել է` գործընկերների հետ վեճերը, կոնֆլիկտները աշխատավայրում, խցանումները խնդիրներ են հարուցել անգամ 10 տարի անց: Տվյալներն արվել են 25-ից 74 տարեկան անձանց հետազոտման հիման վրա:
Այդ իմաստով զգացմունքները կարգավորելը չափազանց անհրաժեշտ է: Ինչպես ցույց է տվել պրակտիկան, մարդիկ ուշադրություն են դարձնում հոգեկան վիճակի վրա, երբ բանը հասնում է եռման կետին:
Առավել հաճախ միջին օղակի մենեջերներն են գտնվում ռիսկային խմբում: Հոգեկան վիճակի համար ամենավտանգավոր տեղն աշխատավայրն է: Նրանք պետք է դիմակայեն ղեկավարության ճնշմանը եւ միաժամանակ վերահսկեն ենթականերին:



























