Թռչնագրիպի մահացու ենթատիպը, որ տարածվել է Չինաստանում, ըստ ամենայնի, մուտացիայի է ենթարկվում: Այն սովորել է տարածվել նաեւ կենդանիների շրջանում: Ներկայումս H7N9 վարակը վարակել է 9 մարդու եւ սպանել երեքին, հաղորդում է ABC News-ը:
Այն մասին, թե ինչպես են տուժածները վարակվել, առ այսօր տեղեկություններ չկան: Մեկ բան հստակ է` առայժմ վարակը չի կարողանում հեշտությամբ մարդուց անցնել մարդուն, բայց ազատորեն մի կենդանուց անցնում է մյուսին: Հետեւաբար բարդ է պարզել վարակված թռչնին:
Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկողության չինական կենտրոնը կիսվել է վիրուսի գենետիկ շարունակության տվյալներով, որպեսզի միջազգային հանրությունն ակտիվորեն հետազոտի այն: Արդեն արվել են առաջին հայտարարությունները: ԱՀԿ Գրիպի կենտրոնի ղեկավարը նշել է, թե վարակը տեսականորեն կարող է համաշխարհային համաճարակ հարուցել, հայտնում է Meddaily-ն:
Գենետիկ տեսանկյունից, վարակն ունի բոլոր հնարավորությունները վարակելու մարդուն, բայց առայժմ ամբողջությամբ չի ադապտացվել մարդկանց: Այն, սակայն, մշտապես զարգանում է, եւ տվյալ պահին արդեն խոզերին վարակելու ունակություն է ձեռքբերել: Հենց խոզի մարմնում կարող է տեղի ունեցել մարդկային եւ թռչնի գրիպի հանդիպումը, արդյունքում կստացվի մահացու մուտանտ: Այդպես եղավ 2009թ. խոզոի գրիպի հետ:



























