Բելգիայի երկու բնակիչներ EuroMillions վիճակախաղով երկուսը միասին 26,5 մլն  եվրո են շահել, հայտնում են բելգիական լրատվամիջոցները։

Շահողների անուններն անվտանգության նկատառումներով չեն հաղորդվում:

Նախորդ տարի մեկ այլ բելգիացի EuroMillions-ով շահել էր 79 միլիոն եվրո: Իսկ  EuroMillions-ում Բելգիայի պատմության ամենախոշոր շահումը 100 միլիոն եվրոն է եղել, որը գրանցվել էր 2007թ.:

EuroMillions վիճակախաղի առաջին խաղարկությունը տեղի է ունեցել  2004թ. փետրվարի 13-ին երեք երկրներում` Ֆրանսիայում, Իսպանիայում եւ Մեծ Բրիտանիայում: 2004թ. հոկտեմբերին վիճակախաղին էին միացել եւս վեց երկիր` Լյուքսեմբուրգը, Բելգիան, Շվեյցարիան, Պորտուգալիան, Իռլանդիան եւ Ավստրիան: Շահումը հարկման ենթակա միայն է Շվեյցարիայում: Վիճակախաղի մեկ տոմսն արժե երկու եվրո: Վիճակախաղին մասնակցում է շուրջ 200 միլիոն մարդ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: