Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելան այսօր դուրս է գրվել հիվանդանոցից, որտեղ բուժվում էր թոքերի ինֆեկցիայից: Այդ մասին հայտնել է պետության ղեկավարի աշխատակազմը:
«Նա դուրս է գրվել այսօր` ապրիլի 6-ին, առողջական վիճակի բարելավման շնորհիվ», - նշվում է հաղորդագրության մեջ:
Հինգշաբթի Մանդելային այցելել էր ՀԱՀ-ի նախագահ Ջեյկոբ Զուման: «Մադիբայի առողջական վիճակը կայուն է: Մենք բոլորս շատ ուրախ ենք, որ նա դրական է արձագանքում բուժմանը եւ իրեն բավականին լավ է զգում», - ասել է նա:
Նոբելյան Խաղաղության մրցանակի դափնեկիրը եւ ռասայական խտրականություն դեմ պայքարի հերոսը հիվանդանոց էր տեղափոխվել մեկ շաբաթ առաջ` թոքային ինֆեկցիա ախտորոշմամբ: Բժիշկները հանել են թոքերում հավաքված հեղուկը, եւ այժմ նա կարող է ազատ շնչել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























