Ամերիկացի գիտնականները հետազոտություն են անցկացրել, որի արդյունքները ջախջախել են առասպելը, թե քաղցրեղենը բարձրացնում է տրամադրությունը, հաղորդում է «ԱԻՖ»-ն:
Գիտափորձին մասնակցել են ավելի քան 260 կամավորներ: Հետազոտության արդյունները ցույց են տվել, որ գազավորված ըմպելիքն ազդում է մարդկանց տրամադրության վրա: Նրանց մեծ մասը, ովքեր տասնյակ տարիներ պարբերաբար գազավորված ըմպելիք են օգտագործել, հայտնել են դեպրեսիայի նշանների մասին: Օրական չորս բաժակ ըմպելիքը բավական է եղել նման ախտանշաններ առաջացնելու համար:
Բացի այդ, գիտնակնները պարզել են, որ գազավորված դիետիկ ըմպելիքն առավել խորը դեպրեսիա է առաջացնում: Հետազոտողները դեռ չգիտեն ինչն է պատճառը, սակայն աշխատում են այդ ուղղությամբ:




























