Առաջին անգամ մարտի վերջին մարդու մոտ բացահայտված H7N9 թռչնագրիպի զոհերի թիվը Չինաստանում աճել եւ հասել է ութի: Մեկ մարդ ապրիլի 9-ին մահացել է Ցզյանսու արեւելյան նահանգում:
Նախկինում հաղորդվում էր H7N9 վիրուսի յոթ զոհերի մասին, որոնցից հինգը մահացել էին Շանհայում, երկուսը` հարեւան Չժեցզյան նահանգում:
«Սինխուա»-ի փոխանցմամբ, H7N9 վարակի 8-րդ զոհը դարձել է Սուչժոու քաղաքի 83-ամյա բնակիչը: Նա հիվանդանոց էր դիմել մարտի 20-ին, իսկ ապրիլի 2-ին թռնչագրիպ էր ախտորոշվել:
Ընդամենը Չինաստանում թռչնագրիպի վարակ հայտնաբերվել է 24 դեպքում, առայժմ միայն երկրի արեւելքում:




























