Ինչպես ցույց է տվել բրիտանական համալսարաններից մեկում արված հետազոտությունը, որին մանսակցել է մոտ 7 հազար մարդ, նուրբ զգացմունքներն ու կյանքում նպատակների առկայությունը օգտակար են առողջության համար:

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ հարցվածների 70 տոկոսն ավելի քիչ է տառապում ինսուլտից նշված պայմանների դեպքում: Հետազոտողները ուշադրություն են հրավիրել այլ ծանրացուցիչ գործոնների վրա, ինչպես զարկերակային ճնշումը եւ ալկոհոլի օգտագործումը, եւ եզրակացրել, որ արդյունքը տալիս է իմունային համակարգի արձագանքումից հետո:

Ձգտումները կյանքում ոչ միայն բարձրացնում են կյանքի որակը, այլեւ կարող են բարելավել ֆիզիկական առողջությունը, զգալի ավելացնել կյանքի տեւողությունը, նշել է Միչիգանի համալսարանի հոգեբան Էրիկ Կիմը: