H7N9 թռչնագրիպի զոհերի թիվը Չինաստանում հասել է 9-ի, մահացել է արեւելյան Չինաստանի Անհոյ նահանգի բնակիչը։
Ավելի վաղ հաղորդվել էր H7N9 վարակի հետեւանքով ութ զոհվածի մասին, որոնցից հինգը մահացել են Շանհայում, մեկը՝ Ցզյանսու նահանգում։
Պետկոմիտեն ապրիլի 9-ին հաղորդել է նաեւ H7N9 գրիպի վարակի եւս չորս դեպքի մասին՝ երկու հիվանդ Չժեցզյան նահանգում եւ երկուսը՝ Շանհայում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Այսպիսով, երեքշաբթի երեկոյի դրությամբ Չինաստանում ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 28 հիվանդ, առայժմ նրանք բոլորն էլ տեղայնացված են երկրի արեւելքում. 13 մարդ հիվանդացել է Շանհայում, ութը՝ Ցզյանսու նահանգում, հինգը՝ Չժեցզյան նահանգում եւ երկուսը՝ Անհոյ նահանգում։




























