Ամերիկայի Թեքսաս նահանգում, ապրիլի 9-ին, մահապատժի են ենթարկել 50-ամյա Ռիկի Լյուիսին՝ ավազակային հարձակման, բռնաբարության եւ սպանության համար, որը նա կատարել է 22 տարի առաջ:
1990 թվականին նա մեղավոր է ճանաչվել սպանության եւ բռնաբարության համար: Ինքը՝ Լյուիսը, ընդունել է իր մեղքը միայն բռնաբարության մասով եւ մինչեւ վերջին պահը հերքել է իր մասնակցությունը սպանությանն ու ավազակային հարձակմանը: Նախորդ շաբաթ ԱՄՆ գերագույն դատարանը հրաժարվել է վերանայել Լյուիսի գործը: Մահապատիժն իրականացվել է մահացու ներարկման միջոցով, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով AP-ն:
Թեքսասը երկար ժամանակ առաջինն է ամերիկյան նահանգների շարքում մահապատիժների թվով: Լյուսի մահապատիժը Թեքսասնի նահանգում թվով երկրորդն էր այս տարվա ընթացքում: Նահանգի բանտերում առնվազն 11 բանտարկյալ սպասում է մահապատժի, որոնք պետք է իրագործվեն մինչեւ այս տարվա հուլիս:




























