Կիպրոսում` երկրի ներսում բանկային փոխանցումները կրկին սահմանափակվել են: Նախօրեին կապիտալի շրջանառության հանդեպ վերահսկումը մասամբ թուլացել էր` երկրում թույլատրվել էր մինչեւ 300 հազար եվրո բանկային փոխանցումներ կատարել: Սա իրարանցում է առաջացրել Bank of Cyprus-ի հաճախորդների մոտ, ովքեր փորձել են գումարները փոխանցել իրենց հաշվեհամարներից ուրիշ վարկային կազմակերպությունների, կամ իրենց ներդրումները նվազեցնել այնքան, որ չափը կազմեր 100 հազար եվրոյից ավելի քիչ, հայտնում է «Գազետա.ռու»-ն:
Այս առնչությամբ Կիպրոսի ֆինանսների նախարարությունն ապրիլի 13-ին շտապ ուղղումներ է մտցրել կապիտալի շրջանառության վերահսկման միջոցների հրամանի մեջ` պարզաբանելով, որ առանց կարգավորողի նախնական համաձայնության թույլատրվում են ոչ թե փոխանցումներ, այլ միայն մինչեւ 300 հազար եվրոյի չափով ներքին վճարումներ կատարել:
Կիպրոսի իշխանությունների կողմից դեբետային կամ վարկային քարտերով ներքին գործողությունների իրականացումը սահմնափակվել է մարտի 29-ին: Դրանից մեկ օր առաջ հայտնի է դարձել, որ Կիպրոսում` մարտի 15-ից իրենց աշխատանքները դադարեցրած բանկերը սկսել են աշխատել, սակայն աշխատում են կապիտալի շրջանառության խիստ վերահսկման պայմաններում:



























