Հույն հայտնի միլիարդատեր Արիստոտել Օնասիսի կղզիները գնել է Ռուսաստանի գործարար Դմիտրի Ռիբալովլեւը:
Գործարքի արժեքը չի ճշտվել, սակայն խոսքը կարող է գնալ 100 մլն դոլարի մասին: Վաճառողը Արիստոտել Օնասիսի թոռնոււհին է եղել` Աթինա Օնասիս Ռուսելը: Գնորդը հենց Ռիբոլովլեւը չի եղել, այլ նրա դստեր` Եկատերինայի շահերով գործող խմբի ընկերություններից մեկը, գրում է Forbes-ը:
Հոնիական ծովի կղզիները, որոնք գնել է Ռիբոլովլեւը, կոչվում են Սկորպիոս եւ Սպարտի: Սկորպիոսը հայտնի է նրանով, որ այնտեղ 1968 թվականին ամուսնացել են Արիստոտելն ու ԱՄՆ նախկին առաջին տիկին Ժակլին Քենեդին: Այս կղզում է գտնվում նաեւ Օնասիս ընտանիքի ընտանեկան գերեզմանոցը, որտեղ եւ թաղվել է 1975 թվականին մահացած Արիստոտելը:
Սկորպիոսի եւ Սպարտիի համար գնորդ սկսել են փնտրել 2009 թվականից եւ հավակնորդների թվում են եղել Ռոման Աբրամովիչը, Բիլ Գեյթսը եւ Մադոնան:
Ռուսական Forbes-ի միլիարդատերերի ցուցակում Դմիտրի Ռիբոլովլեւը զբաղեցնում է 13-րդ տեղը, իսկ նրա կարողությունը հաշվվում է 9,1 միլիարդ դոլար:Ներկայումս նա տիրապետում է Bank of Cyprus-ի փոքր փաթեթի, «Մոնակո» ֆուտբոլային ակումբին, ինչպես նաեւ ակտիվ կերպով անշարժ գույք է գնում: 2011 թվականին ռեկորդ է սահմանել` Մանհեթենում 88 մլն դոլարով (այդ ժամանակվա ամենաթանկ գործարքը Նյու Յորքում) իր դստեր համար փենթհաուս գնելով:



























