«Սոտբիս» աճուրդային տունը հայտարել է ֆրանսիացի հայտնի քանդակագործ Օգյուստ Ռոդենի երեք գործ Նյու Յորքում աճուրդի հանելու մասին:
Աճուրդի հիմնական լոտը լինելու է «Մտածողը», որը վարպետն ստեղծել է 1906թ-ին` ամերիկացի հայտնի հրատարակիչ Ռալֆ Պուլիտցերի պատվերով: Արձանի բարձրութունը 71,5 սմ է, լոտի արժեքը գնահատվում է 8 - 12 մլն դոլար, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ գոյություն ունի արձանի ավելի քան 20 բրոնզե եւ գիպսե պատճեն: Բնօրինակը Ռոդենն ստեղծել է 1882թ-ին, այն գտնվում է Փարիզում` Ռոդենի թանգարանում:
Նշենք, որ Ռոդենի գործերից մեկը գտնվում է Երեւանի Ֆրանսիայի հրապարակում:




























