ԱՄՆ Միսսուրի նահանգի Ուեսթ Փլեյնս քաղաքի «Ֆեյր Վյու» դպրոցի կառավաիչների խորհուրդը որոշել է զինել իր աշխատակիցների մի մասին: Համապատասխան որոշումը կայացվել է «Սենդի Հուք» դպրոցում զանգվածային սպանությունից հետո՝ ծնողների բազմաթիվ խնդրանքները հաշվի առնելով: Հիշեցնենք, որ «Սենդի Հուք» դպրոցում 2012-ի դեկտեմբերի 14-ին գնդակահարվել էր 26 մարդ:
Խորհուրդը որոշել է մի քանի աշխատակիցների ուղարկել զենքի հետ վարվեցողության մասնագիտական դասընթացների: Դպրոցի ուսուցիչներին ու տեխնիկական անձնակազմին սովորեցրել են ոչ միայն զենքի հետ վարվելու կանոնները, այլեւ վտանգավոր իրավիճակներում այն կիրառելու մեթոդները:
Զենքի հետ վարվեցողության դասընթացների բոլոր մասնակիցների վերաբերյալ ստուգել են թե արդյոք նրանք ունեցել են քրեական անցյալ, օգտագործել են թմրամիջոցներ, ինչպես նաեւ հոգեկան վիճակը:




























