Նորթհեմթոնի թագավորական դատարանը դատավճիռ է կայացրել 42-ամյա մանկապիղծ Իվան Ռեսելի նկատմամբ: Վերջին ժամանակներս նա իրեն ներկայացրել է որպես էքստրասենս եւ հայտնի ֆուտբոլային աստղ Դեւիդ Բեքհեմի եւ նրա կնոջ՝ Վիկտորիայի մտերիմ: Դա օգնել է նրան տպավորություն ստեղծել իր զոհերի մոտ: Իվանը ճաղերի հետեւում կանցկացնի 6 տարի, գրում է The Sun-ը:

Դեւիդ եւ Վիկտորիա Բեքհեմները ակամա օգնել են մանկապիղծ Ռասելին, երբ լուսանկարվել են նրա հետ ռեստորանում պատահական հանդիպման ժամանակ: Դա տեղի է ունեցել Իսպանիայում՝ 2006 թվականին եւ մինչ օրս նրանք այլեւս երբեք չեն հանդիպել: Սակայն այդ լուսանկարը Իվան Ռասելն օգտագործել է երեխաներին գրավելու համար:

Նա իր զոհերին ասել է, որ կախարդական ունակություններ ունի եւ մտերիմ է Բեքհեմի հետ: Սկզբում նա հանցագործություններ է գործել Լանքաշիրի եւ Գրեյթ Յարմութի, ինչպես նաեւ իր հարազատ Վեվենթրի քաղաքի մանկական ճամբարներում, իսկ հետո տեղափոխվել է Իսպանիա: Այնտեղ նա աշխատել է մանկական ճամբարներում եւ շարունակել գայթակղել երեխաներինԻվան Ռասելի հանցավոր գործունեությունը տեւել է 18 տարի, գրում է NEWSru.com-ը:

Մանկապիղծի բացահայտման հարցում օգնել է նրա 44-ամյա ընկերուհին՝ Ջորջի Լեմբը: Միա անգամ նա լսել է Ռասելի խոսակցությունը մանկական պոռնոգրաֆիայի մասին, որը նա պահում է իր նոութբուքում: