Կիվի արեւադարձային միրգը, բացի այն, որ պարունակում է վիտամին C-ի մեծ քանակություն, նաեւ դրական տրամադրության յուրօրինակ բնական աղբյուր է, հայտնում են բժիշկ-դիետոլոգները: Նրանց պնդմամբ, կիվի օգտագործումը նպաստում է օրգանիզմում երջանկության հորմոնի` էնդորֆինի առաջացմանը:
Կիվին զգալիորեն բարելավում է մարդու զգացմունքային վիճակը եւ կարգավորում ճնշումը, նաեւ բարենպաստ ազդեցություն է ունենում երիկամների եւ մարսողական համակարգի վրա: Իսկ ընդհանուր առմամբ բոլոր այդ գործոնները երկարաձգում են կյանքի տեւողությունը: Այսպես, որոշ հաշվարկներով, մեկ կգ կիվին երկարացնում է կյանքը մոտ մեկ ամսով:
Բանն այն է, որ վառ կանաչ պտղի մեջ պարունակվում են բազմաթիվ օգտակար նյութեր (օրգանական թթուներ, մանգիում, ֆոսֆոր, կալիում, երկաթ եւ այլն), ընդ որում նվազագույն կալորիաներ:
Հարկ է նկատել, որ վիտամին C-ի կազմով կիվին գերազանցում է նարնջին եւ լիմոնին: Բացի այդ, կիվին կարելի է օգտագործել որպես կոսմետիկ միջոց, քանի որ միրգը հրաշալի կերպով մաքրում է մաշկը:




























