Մեծ Բրիտանիայում նոր սոցցանց է ստեղծվել, որը ներկայացվում է որպես ռեսուրս տնային կենդանիների համար:

My Social Network կոչվող ցանցը թույլ է տալիս միանգամից երկու հաշիվ գրանցել, մեկը՝ կենդանու, մյուսը նրա տիրոջ համար, գրում է The Telegraph-ը։

Պրոֆիլներում տեղադրվում են կատուների, շների, թութակների եւ տնային այլ կենդանիների լուսանակերներ ու տեսագրություններ։ Ամենալավ լուսանկարը կայքի ադմինիստրացիան տեղադրում է գլխավոր էջում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Սոցցանցերի միլիոնավոր օգտատերեր իրենց Ֆեյսբուքի էջերում համարյա ամեն օր տեղադրում են իրենց տնային կենդանիների լուսանկարներն ու տեսագրությունները։ Մեր կայքը կոչված է միավորել այդ մարդկանց ու նրանց շփվելու ու տեղեկություններ փոխանակելու հնարավորություն տալ», - ասում է կայքի ստեղծողներից մեկը։