Աֆղանստանում այս տարի ափիոնի ռեկորդային չափով բերք է ակնկալվում, այսպիսի զեկույց են հրապարակել թմրանյութերի եւ հանցագործությունների գծով ՄԱԿ Կառավարության ներկայացուցիները: Աֆղանստանն աշխարհում ափիոնի արտադրությամբ առաջին երկիրն է: Ընդ որում, թմրանյութի մեծ մասն արտահանվում է` բարենպաստ բնակլիմայական պայմանների եւ վնասողների բացակայության դեպքում ափիոնի բերքի 90%-ն արտահանվում է:
Ափիոնը վնասակար է նրանով, որ հենց սա է հանդիսանում հերոինի արտադրության գլխավոր բաղադրամասը: Նրա աճեցումն Աֆղանստանում օրենքով արգելված է, բայց շրջանների թիվը, որտեղ ակտիվ կերպով զբաղված են ափիոնի աճեցմամբ, պարբերաբար շատանում է: Der Spiegel գերմանական թերթը նշել է, որ ներկայումս ափիոն աճեցնում են 34 նահանգներից 20-ում, իսկ երեք տարի առաջ այդ նահանգների թիվն ավելի քիչ էր` 14:
Հանձնաժողովը հանգել է այն եզրակացության, որ թմրանյութի վերջնական չափի հստակ թիվն ասել դժվար է, սակայն հաղորդվել է, որ ցանքատարածքները գերազանցում են 154 հազար հեկտարը: Աֆղանստանի գյուղացիները որոշել են ապահովել իրենց ֆինանսական տեսանկյունից, քաոսի ժամանակ, որը կանխատեսել են պետության տարածքից արեւմտյան զորքերի դուրսհանումից հետո, գրում NEWSru.com-ը:
Ափիոնային կակաչների վաճառքը թույլ է տալիս տեղի բնակչությանը հեշտությամբ գումար վաստակել, քանի որ կակաչի կիլոգրամի արժեքը մոտավորապես կազմում է 100 ԱՄՆ դոլար: Բացի այդ գնորդները գյուղացիների հետ շահութաբեր պայմաններով են աշխատում` նրանց նախօրոք տրամադրելով ամեն անհրաժեշտ բան:




























