Քալիֆորնիայի Փասադենա քաղաքի հուշայգում ապրիլի 24-ին կայանալու է Մեծ Սան-Գաբրիելի Հայ համայնքի կոալիցիայի կազմակերպած միջոցառումը Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ: Այդ այգում տեղադրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշարձանը:
Ապրիլի 24-ի միջոցառումը սկսվելու է ծովային հետեւակայինների կողմից խաղիկների տեղադրմամբ, ապա մեկ րոպե լռությամբ կիհշեն մեկուկես միլիոն նահատակների հիշատակը, դպրոցական երգչախումբը կկատարի ամերիկյան եւ հայկական օրհներգերը:
Ելույթ կունենան նաեւ հրավիրյալ գործիչները, հայ համայնքի կրոնական առաջնորդները:




























