Արիզոնա նահանգում ապրող դանիական Ջորջ անունով դոգը գրանցվել է Գինեսի գրքում` որպես ամենաբարձրահասակ եւ մեծ շունը աշխարհում։
The Daily Mail պարբերականի հաղորդմամբ, շան հասակը հասնում է 1,09 մետրի եւ այն կշռում է 111 կգ: Ամսական Ջորջն օգտագործում է 50կգ ուտելիք։
Նա միայնակ քնում է երկտեղանոց անկողնում։ Ջորջը խոհանոցի ծորակից ջուր խմելու համար ստիպված է լինում կռանալ լվացարանի վրա։ Շունը սիրում է նստել բազկաթոռին կամ բազմոցին, եւ դա անում է մարդկանց նման՝ առջեւի թաթերը թեքելով։




























