ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը՝ վեհաժողովի նախագահ Ժոաո Սոարեշի եւ Հարավային Կովկասում հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերի ղեկավարությամբ մարտի 9-16-ը տարածաշրջանային այցով կայցելի Հարավային Կովկասի երկրներ:

Առաջին այցը կայանալու է Վրաստան: Մարտի 10-13-ը պատվիրակությունը կլինի Հայաստանում, իսկ մարտի 13-16-ը՝ Ադրբեջանում:

Սա ԵԱՀԿ ԽՎ նախագահ Սոարեշի առաջին պաշտոնական այցն է տարածաշրջան:

Բոլոր երեք երկրներում բանակցությունները վերաբերելու են ղարաբաղյան հակամարտության կագավորմանը, նաեւ Վրաստանում 2008թ. օգոստոսյան դեպքերից հետո ստեղծված իրավիճակին: