Փետրվարի 22-ի լույս 23-ի գիշերը ադրբեջանական կողմը խախտել է հրադադարը ԼՂՀ եւ Ադրբեջանի շփման գծի բոլոր ուղղություններով։

Ինչպես NEWS.am-ին հայտնել են ԼՂՀ պաշտպանության նախարարությունից, ադրբեջանցիները կրակել են Նուզգերի, Լեւոնարխի, Թալիշի, Կարաչուկ լեռան եւ այլ ուղղություններով։

Ադրբեջանցի զինված ուժերի գործողությունները ԼՂՀ Պաշտպանական բանակի կողմից համարժեք պատասխանի են արժանացել։ Ղարաբաղյան կողմը կորուստներ չի կրել։