Ռուսաստանի Տոմսկի տարածաշրջանում կինը մետաղական մեխահանով սպանել է իր ամուսնուն: Ինչպես հայտնել է տարածաշրջանի դատախազության մամուլի ծառայությունը` Տոմսկի տարածաշրջանային դատարանն ապրիլի 26-ին կնոջը մեղավոր է ճանաչել ամուսնու սպանության մեջ:
Դատարանը հաստատել է, որ անցյալ տարվա ամռանը տարածաշրջանային կենտրոն հանդիսացող Բաքչար քաղաքի բնակչուհին իր ամուսնու գլխին հինգ հարված է հասցրել, ինչի պատճառով վերջինս տեղում մահացել է:
Կատարած հանցագործությունը թաքցնելու համար, կինը մասնատել է մահացածի մարմինը, եւ կերակրել շներին, իսկ գլուխն ու մարմնի մի մասը ջրամբարի մեջ է գցել: Մարմնի որոշ մասեր կիննանտառում է թողել, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
Դատական հոգեբանական փորձագիտական հանձնաժողովը հաստատել է, որ կինը տառապում է հոգեկան խրոնիկ հիվանդությամբ, ինչի պատճառով չի գիտակցում իր գործողությունների փաստացի բնույթը եւ չի կարողանում կառավարել դրանք: Դատարանի վճռով` կինն ուղարկվել է բուժման ընդհանուր տեսակի հոգեբուժարանում:




























