Մոսկվայի գործարար կենտրոններից մեկում հիպնոսիստի մարմին են հայտնաբերել՝ հրազենային վնասվածքներով։ Ապրիլի 26-ի երեկոյան նրան հայտնաբերել է գրասենյակային շենքի հսկիչ-ադմինիստրատորը, ժ. 22:38-ին նա զանգահարել է  «02» ծառայություն։

Պարզվել է, որ սպանվածը 60-ամյա հոգեբան-հիպնոսիստ է, որը տարածք էր վարձակալել Բոլշայա Սեպուխովսկայա փողոցում։ Ոստիկանները կարծում են, որ նրա սենյակի դուռը կոտրել են, հայտնում է vesti.ru-ն։

Life News-ը տեղեկացնում է, որ հոգեբանի անունը Վալերի Չուվաշենկո-Կրիցկի է։ Հրատարակչության տվյալով նա իր գրասենյակում հետադարձ հիպնոսի եւ ժողովրդական բժշկության սեանսներ էր անցկացնում։ Նա որպես փորձագետ հանդես էր գալիս դաշնային ալիքներով հեռարձակվող փաստավավերագրական ֆիլմերում։