Մոսկվայի հյուսիս-արեւելքում ավազակային հարձակում է կատարվել բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովայի տան վրա: Երեք կողոպտիչներ ներխուժել են նրա առանձնատուն, որը գտնվում է Մոլոկովի փողոցում:
Ոստիկանություն է զանգահարել մի կին եւ պատմել, որ անհայտ անձինք ներխուժել են առանձնատուն, հարվածել իրեն, իր ամուսնուն եւ եւս մեկ կնոջ: Դրանից հետո չարագործները վերեւի հարկում կապկպել են տան ծառայողին, վերցրել երկու չհրկիզվող պահարաններն ու անհետացել:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հարձակումը տեղի է ունեցել գիշերը ժամը 2-ի սահմաններում: Տուժածները կարողացել են ազատվել միայն առավոտյան ժամը 6-ին, որից հետո հայտնել են ոստիկանությանը: Գողացված զարդերի ցուցակն ու արժեքը ճշտվում է:
Ինքը՝ պարուհին, գտնվում է Վարշավայում: Twitter-ի իր միկրոբլոգում Վոլոչկովան բողոքել է, որ չի կարողանում քնել, նաեւ շնորհակալություն է հայտնել իր երկրպագուներից:




























