Հայտնի պարուհի Անաստասիա Վոլոչկովայի դուստրը գտնվում էր ապրիլի 29-ի գիշերը կողոպտիչների հարձակմանը ենթարկված տանը:

Հիշեցնենք, որ գիշերը մոտավորպես ժամը 2:00-ին հանցագործները հարձակվել են Մոսկվայի հյուսիսարեւելյան հատվածում գտնվող նրա սեփական տան վրա: Կողոպտիչները մարմնական վնասվածքներ են հասցրել երկու կանանց, իսկ հետո էլ կապկպել են նրանց եւ  մի տղամարդու եւ, իրենց «գործին» անցնելով, երկրորդ հարկում են թողել նրանց: Տանից նրանք երկու չհրկիզվող պահարան են տարել: Վոլոչկովան այս պահին հյուրախաղերով գտնվում է Վարշավայում:

Ինչպես գրում է  Life News-ը, յոթամյա Արիադնան չի տուժել, սակայն հնարավոր է, որ երեխան հոգեբանի օգնության կարիք ունենա: